Առողջ և գեղեցիկ
Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքները. 1in.am
Սեպտեմբերի 20-ին կինեմատոգրաֆիայի լեգենդ Սոֆի Լորենը դարձավ 80 տարեկան: Սակայն տարիքը ոչ մի կերպ չի ազդում դերասանուհու կերպարի վրա, ով տիրացել է սեքս-խորհրդանիշի տիտղոսին:
Զարմացնում է նրա կենսական ուժը, մտքի կենսունակությունը, կեցվածքն ու գեղեցկությունը: Լորենը կարծես կանգնել է մի որոշակի տարիքի վրա և ոչ մի կերպ չի ծերանում՝ գրում է econet.ua-ը:
Կարիերայի ամենասկզբում Սոֆի Լորենին խորհուրդ էին տվել պլաստիկ վիրաբուժության միջոցով ուղղել քիթը և նիհարել: Սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ չի ցանկանում համապատասխանել ոչ բնական գեղեցկության չափանիշներին: Այն մասին, թե ինչպես է նրան հաջողվում գեղեցիկ մնալ, դերասանուհին պատմել է իր «Կինը և գեղեցկությունը» գրքում:
- Ինքնակարգապահություն
«Եթե երիտասարդ կինը գեղեցիկ է, սակայն սովոր չէ կարգապահորեն հետևել իրեն, ապա ժամանակի հետ կորցնում է իր գեցեկությունը: Իսկ եթե ամենասովորական կինը կարգապահորեն հետևում է իրեն, ապա տարիքի հետ միայն ավելի է գեղեցկանում»,- գրում է Սոֆին: - Ճիշտ սնունդ
Լորենի խոսքերով՝ նա սննդակարգեր չի պահում և սիրում է ուտել: Սակայն դա ճիշտ է անում: Հարկավոր է միշտ ուտել փոքր չափաբաժիններով և հետևել սննդին: «Այն բանից, թե ինչ ես ուտում, կախված է ո՛չ միայն կազմվածքդ, այլև դեմքդ, ինքնազգացողությունդ ու տրամադրությունդ»: Դերասանուհին օգտագործում է պարզ մթերքներ, խուսափում է օսլայից, պահածոյացված մթերքներից, քիչ է օգտագործում կարմիր միս, փոխարենը՝ ավելի շատ ձկան և հավի միս: Եվ ամենակարևորը՝ Սոֆիի կարծիքով, հարկավոր է շատ հեղուկներ օգտագործել: - Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Իր կյանքի ընթացքում Սոֆի Լորենին հաջողվել է գեղեցիկ իրանն ու բարակ գոտկատեղը պահպանել: Եվ դա ո՛չ միայն ճիշտ սննդի, այլև ֆիզիկական վարժությունների շնորհիվ: Դերասանուհին ասում է, որ «ֆիզիկական վարժությունները զարգացնում են կեցվածքը: Եթե դուք մարմնամարզությամբ եք զբաղվում, ապա այնպես եք քայլում, կարծես ամբողջ աշխարհը ձեզ է պատկանում՝ հպարտ և սահուն»: - Մերձավորների սերը
Չնայած երկրպագուների հսկայական բանակին՝ Սոֆին իր ամբողջ կյանքում միայն մեկ մարդու է սիրել՝ ամուսնուն, ռեժիսոր Կառլո Պոնտիին: Նրանք միասին գրեթե 50 տարի են ապրել: Պոնտին մահացել է 2007թ.: Նրանք երկու երեխաներ ունեն, որոնց հետ դերասանուհին փորձում է շատ ժամանակ անցկացնել: - Լավատես լինել
Սոֆի Լորենն ասում է, որ դեմքը հոգու հայելին է և արտացոլում է մարդու բնավորությունը: Դերասանուհին խոստովանում է, որ զբոսանքի ժամանակ անընդհատ մտածում է, որ այնտեղ՝ անկյունում, անպայման մի գեղեցիկ բան կգտնի: «Վայելեք կյանքը, յուրաքանչյուր պահը: Միշտ ձեզ այնպիսի մարդկանցով շրջապատեք, ում սիրում եք, ում հետ հաճելի է խոսել և նոր բան իմանալ»: - Ինքնաճանաչում և տարիքի ընդունում
«Տարիքը սկսվում և ավարտվում է խելքով,- ասում է Լորենը:- Աշխարհում ոչ մի գեղեցկություն չի կարող համեմատվել ինքնաճանաչման և բավարարվածության զգացման հետ, որը գալիս է այն ժամանակ, երբ ինքդ քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս իրականում»: Դերասանուհու սկզբունքն է. «Թող կյանքն ընթանա այնպես, ինչպես ընթանում է»:
Loading...
Կարդացեք նաև
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
14.09.2021
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
